Գողերը անմիջապես գործարանի հավաքման գծից գողացել են ութ խորհրդանշական Chevrolet Corvette
ԱՄՆ
ԱՄՆ-ում հանցագործները գողացել են ութ Chevrolet Corvette սպորտային ավտոմեքենա հենց General Motors կոնցեռնի գործարանից։ Այս մասին հաղորդում է Carscoops-ը։
«Գողերը հաճախ են մեքենաներ գողանում, բայց ոչ ամեն օր են նրանք որոշում առևանգել դրանք հենց ավտոարտադրողի կոնվեյերից։ Այնուամենայնիվ, հենց դա է տեղի ունեցել General Motors-ի գործարանում, որը գտնվում է Բոուլինգ Գրին քաղաքում, Քենթաքի նահանգում, որտեղ արտադրվում են Corvette-ները», – նշվում է հրապարակման մեջ։
Գործարանում նկատել են ութ նոր սպորտքարերի անհետացումը միայն այն բանից հետո, երբ շերիֆի գրասենյակից զանգել են ընկերությանը։ Ոստիկաններից մեկը տեսել էր Corvette ավտոմեքենա գործարանային տեխնոլոգիական պիտակներով՝ գործարանից մոտ 14 րոպե հեռավորության վրա։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ գողացվել է ութ մեքենա։ Դրանց մի մասը հաջողվել է վերադարձնել, քանի որ հանցագործները դրանք թողել էին տան ապրանքների վաճառքով զբաղվող խանութի ավտոկայանատեղիում։
Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի
