Բաժին տեղափոխված երիտասարդը ոստիկաններին է ներկայացրել ապօրինի պահվող ատրճանակը
Հասարակություն
Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները մարտի 24-ին, ժամը 20.40-ին, շրջագայություն կատարելիս Իսակովի պողոտայում, ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել Հովտաշատ գյուղի բնակիչ 31-ամյա երիտասարդին:
Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնում նա ոստիկաններին է ներկայացրել «BLOW MAGNUM» տեսակի ատրճանակ: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
