Թրամփը նախկինի պես վստահում է Ուոլցին. Սպիտակ տուն
ԱՄՆ
ԱՄՆ կառավարության բարձրաստիճան անդամների մասնակցությամբ Signal մեսենջերի զրույցը, որին պատահաբար ավելացվել է The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը, ռազմական ծրագրերով հաղորդագրություններ չի պարունակում, ասել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, հաղորդում է Associated Press-ը:
«Ոչ ոք ռազմական ծրագրերով հաղորդագրություններ չի ուղարկել, և դա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել այս հարցում», - ասել է Հեգսեթը:
Ավելի վաղ Գոլդբերգը հայտնել էր, որ սխալմամբ իրեն չաթում ավելացրել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ Զրույցի ընթացքում ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի անդամները քննարկել են Եմենի հութիների դեմ գործողության ծրագրերը։ Չաթում եղել են 18 մասնակիցներ, այդ թվում՝ Հեգսեթը, Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և այլք։ Լրագրողը հայտնվել է չաթում մարտի 13-ին՝ ԱՄՆ իշխանությունների կողմից հութիների դեմ ռազմական գործողություններ սկսելու մասին հայտարարությունից երկու օր առաջ։
Գոլդբերգն ասել է, որ սկզբում զրույցը հագեցած է եղել «ընթացակարգային և քաղաքական ուղերձներով»։
