Նրանք գալու են մեր դուռը թակելու. Արամ Համբարյանը բացահայտում է ԱՄՆ-ում հայերի ամենահզոր խաղաքարտը (տեսանյութ)
ՔաղաքականԹրամփի խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունը հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի և հայ գերիներին ազատելու անհրաժեշտության մասին ցույց է տալիս, որ նույնիսկ Միացյալ Նահանգներում կա այն գիտակցումը, որ Ալիևի կողմից Հայաստանին պարտադրված խաղաղության գործարքի պայմաններն արդար չեն: Այս մասին Euromedia24-ի հետ զրույցում նշեց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հնարավոր դերակատարության մասին:
Խոսելով Բաքվում բանտարկված հայ գերիների խնդրի մասին, որին անդրադարձել էր նաև Թրամփի խորհրդականը, Արամ Համբարյանը փաստեց, որ Միացյալ Նահանգներն Ադրբեջանի վրա ազդելու լուրջ լծակներ ունի և եթե իսկապես ուզենա՝ հայ գերիները վաղնևեթ ազատ կարձակվեն:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արամ Սարգսյան
