Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ 

ՆԳՆ փոխնախարարը անպատրաստ էր եկել ԱԺ․ աբսուրդային նախագիծ՝ ուղեկցող մեքենաներով շրջելու դեմ․ Mediahub

Mediahub–ը գրում է․ «Ներքին գործերի նախարարությունը տևական ժամանակ է՝ «մասկի շոուներ» էր իրականացնում մայրաքաղաքի փողոցներում՝ իբրև թե պայքարելով ուղեկցող մեքենաներով շրջելու երևույթի դեմ։

Ոստիկանության դիմակավորված անձինք «լուրջ դեմքով» կտրում էին տարբեր հանրային, քաղաքական անձանց մեքենաների դիմացն ու իբր ապօրինի զենք կրելու կասկածանքով բերման ենթարկում ուղեկցող մեքենայում գտնվող անձանց, որոնք հիմնականում տվյալ հանրային դեմքի կամ խոշոր գործարարի թիկնապահներն էին լինում։ Հետո էլ անունը դնում էին, թե օպերատիվ տեղեկություն են ունեցել, որ իբր այդ մեքենայում ապօրինի զենք է պահվում, դրա համար էլ այդպիսի հատուկ գործողություն են իրականացրել, և բերման ենթարկվածներին մի քանի ժամ անց բաց էին թողնում։ 

ՆԳՆ-ն իր այս էժանագին շոուներով ոչ այնքան քննադատության, որքան ծաղրի է ենթարկվում, որովհետև նույն ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը չի կարողանում հիմնավորել, թե ինչու են նույն մարդուն շաբաթը մեկ «ապօրինի զենք ունենալու կասկածանքով» բերման ենթարկում ու մի քանի ժամ անց՝ ազատ արձակում։

Հասկանալի է, որ ՆԳՆ-ն այսպիսով փորձում էր ուղեկցող մեքենաներով շրջելու երևույթի դեմ պայքարել, բայց դա անում էր օրենքի կոպիտ խախտմամբ և ծիծաղելի պատճառաբանությամբ։ Ի վերջո, ՆԳՆ-ում որոշեցին օրենքի նախագիծ մշակել, որով, փաստացի, կլեգիտիմացնեն իրենց ապօրինի գործողությունները։ Օրենքի նախագիծն այսօր ԱԺ-ում ներկայացնում էր ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը։

Նախագծի հիմնական գաղափարը հետևյալն է՝ օրենքի ընդունմամբ հետայսու արգելվելու է մասնավոր անձանց ուղեկցող մեքենաներով շրջել, իսկ թիկնապահների քանակն էլ պետք է լինի առավելագույնը երեք հոգի, որոնք պետք է նստեն նույն մեքենայի մեջ, որում իրենց պահպանյալն է։

Այսինքն՝ ցանկացողները կարող են վճարովի պահնորդական ծառայությունից օգտվել, բայց առանց ուղեկցման հնարավորության։ Կարգը խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության 500 հազար դրամի չափով։

Այս նախագիծն այն աստիճանի աբսուրդային է, որ անգամ ՔՊ-ական պատգամավորների մոտ տարակուսանք առաջացրեց, և սկսեցին տրամաբանական հարցեր ուղղել փոխնախարար Արմեն Մկրտչյանին։ Վերջինս, սակայն, իր ինտելիգենտ և կուլտուրական դեմքով չկարողացավ որևէ հիմնավոր փաստարկ ու հակափաստարկ բերել կամ խելքին մոտ բացատրություններ տալ, թե ինչու են որոշել օրենքը հենց այս տեսքով «կարգավորել»։

Օրինակ՝ ՔՊ-ից Սերգեյ Բագրատյանը հիշեցրեց, որ հաճախ է տարածվում տեղեկություն, որ այսինչ գործարարին կամ նրան ուղեկցող անձանց «պառկեցրել են գետնին» և հարցրեց․ «Ես ուզում եմ հասկանալ՝ պետք է սկզբից ստուգել և տեսնել՝ դա իրականությո՞ւն է, թե՞ ոչ, թե՞ պետք է պառկեցնել, նոր ստուգել, որովհետև էդպես մենք, կարծես թե, որոշակի սխալներ ունենք»։

Պատգամավորը նաև նկատեց, որ լինում են դեպքեր, որ մեքենայում ընտանիքի անդամներ են լինում, և կանանց, երեխաների ներկայությամբ մարդկանց դժվար վիճակի մեջ են դնում։

Փոխնախարարն ասաց, թե ընթացիկ իրավիճակում պետք է ստուգել, բայց որոշ օպերատիվ իրավիճակներում հնարավոր է նաև ավելի կոշտ գործողություններ լինեն։ Այսինքն՝ ՆԳ փոխնախարարը ոչ միայն հարցին չկարողացավ հստակ պատասխան տալ, այլ բացահայտ հասկացրեց, որ իրենք նորից շարունակելու են իրենց կամայական ու կամակոր «մասկի շոուները»՝ առանց դրա համար տրամաբանված ու հիմնավոր առիթ ունենալու։ 

ՔՊ-ից Սիսակ Գաբրիելյանն էլ նկատեց, որ ինչ էլ անեն, միևնույն է, ուղեկցումով շրջող մարդիկ շարունակելու են նույն կերպ շրջել, հետևաբար՝ ինչո՞ւ այս հարցը չկանոնակարգել և թույլ տալ, որ այդ նույն անձինք ունենան պահնորդական կազմակերպություններ, որոնք իրենց կուղեկցեն, բայց հետևի մեքենայի վրա փակցված կլինի առանձնացված հոլոգրաֆիկ նշան, որ քաղաքացին էլ կտեսնի, որ սա պետության կողմից վերահսկվող և լիցենզավորված կազմակերպության ուղեկցող մեքենա է։

Արմեն Մկրտչյանը նշեց, թե իրենց վերլուծությունը ցույց է տալիս, թե իբր ուղեկցող մեքենաների դեպքում ունենում են չարաշահումներ, և, առհասարակ, այդ մեքենաները հանրային անվտանգության տեսանկյունից, իրենց կարծիքով, խնդրահարույց են։  

«Եվ օրենքը, կարծես թե, այդ ռիսկերը լեգիտմացնում է՝ տալով այդպիսի հնարավորություն, և հենց դրա համար էլ մենք գնացել ենք օրենքի ուժով այդ հնարավորության վերացմանը»,- ասաց փոխնախարարը։

Գաբրիելյանն էլ նկատեց, որ իրականության մեջ այդպիսի բան չի լինելու՝ նշելով, որ շատ գործարարներ, որոնք տիրապետում են հսկայական գումարների, ցանկացած երկիր, որ գնում են, իրենց անվտանգությունից ելնելով՝ վարձում են պահնորդական ծառայություն, որ իրենց ուղեկցեն, իսկ մեր երկրում այս օրենքով դա բացառում ենք, որ ուղեկցող մեքենա լինի։

ՆԳ նախարարի տեղակալն այստեղ նորից կրկնեց, որ իրենք այս մասով պատկերացնում են, որ թիկնապահները կարող են լինել միայն մեկ տրանսպորտային միջոցում և այդ մեկ մեքենայում իրականացնել իրենց գործունեությունը։ Ապա, թերևս հասկանալով ՔՊ-ական պատգամավորի բարձրացրած հարցի էությունը` ընդունեց, որ եթե առաջարկներ լինեն, կքննարկեն։

Ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ, շարունակելով թեման, ավելի խորացավ այս նախագծի ողջամտության մեջ՝ նախ խնդրելով ՆԳՆ-ի կատարած վերլուծությունները մանրամասնել, թե ինչո՞վ է պայմանավորված այս կոշտ սահմանափակումը։

«Ասում եք՝ մեկ տրանսպորտային միջոց, և ինչքան թիկնապահ կա, թող էդ մեքենայի մեջ լցվեն, ընդ որում՝ երեքից ոչ ավելի։ Պատկերացրեք՝ մարդ իր ընտանիքով է գնում, էդ ո՞նց պիտի ապահովի դա, էլի։ Ողջամտության սահմանը ո՞նց ենք կարողանում էստեղ էնպես գծել, որ մի կողմից պահպանվի հասարակական կարգը, դեմն առնենք լկտիության, մյուս կողմից էլ՝ անվտանգության առումով մարդու մտահոգությունը փարատվի։ Հիմա դուք սահմանափակում եք դրել ու պահանջում եք, որ վարորդն էլ պիտի լինի թիկնապահ: Ենթադրենք՝ վարորդը թիկնապահ չի, հետո՞»,- հարցրեց Արծվիկ Մինասյանը։

Փոխնախարարը հարցին չկարողացավ խելամիտ պատասխան տալ ու ավելի խորացրեց նախագծի աբսուրդային լինելը։

«Երեք պահնորդ, որ ասում ենք, դա առավելագույն քանակն է, և սա վերաբերում է մեկ պահպանվող անձին։ Այսինքն, եթե ընտանիքի մասին ենք խոսում, և ընտանիքի յուրաքանչյուր անդամ պահպանվող անձ է, ըստ էության՝ յուրաքանչյուրը կարող է ունենալ առավելագույնը երեք պահնորդ, և յուրաքանչյուրը համապատասխան տրանսպորտային միջոցով կարող է երթևեկել»,- կմկմալով մի կերպ փորձեց պատասխան գտնել ՆԳ փոխնախարարը։

Նրա այս պատասխանը հարուցեց Արծվիկ Մինասյանի քմծիծաղը, ով զարմացավ՝ հո ընտանիքի ամեն անդամի համար առանձին մեքենա չի՞ վերցնելու, և առաջարկեց այս հարցն ավելի խորը ուսումնասիրել և նորից քննարկել, այսպես չընդունել:

Փոխնախարար Արմեն Մկրտչյանն էլ, հավանաբար գիտակցելով, որ տխմարության է հասնում այսպիսի նախագիծ ներկայացնելը, նշեց, որ պատրաստ են գրավոր առաջարկների դեպքում քննարկել դրանք, այլ բան չունի ավելացնելու։

Չգիտենք՝ ով է այս նախագծի գլխավոր հեղինակը, հավանաբար նախարարությունում նոր աշխատանքի ընդունված մի անփորձ ու միջակ իրավաբան, բայց ակնհայտ է, որ ՆԳ փոխնախարարն ԱԺ էր եկել կիսատ-պռատ, թերի և տրամաբանությունից և ողջամտությունից զուրկ նախագծով, տնային աշխատանքն էլ չէր կատարել, դրա համար էլ չկարողացավ հստակ հարցերին տալ փաստարկված ու սպառիչ պատասխաններ»։ 

Վահե Մակարյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար
Ամենադիտված