Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ 

«ՀՀ-ում էլեկտրոնային դեղատոմսեր դուրս չեն գրվում». դեղատների ներկայացուցիչները բաց նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին

Հասարակություն

Հայաստանում գործունեություն իրականացնող դեղատների ներկայացուցիչները բաց նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման համակարգի խնդիրները։
«Հարգելի՛ պարոն Վարչապետ,

Հայաստանում գործունեություն իրականացնող դեղատների ներկայացուցիչները բազմիցս դիմել են Ձեզ՝ ներկայացնելով էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման համակարգի բազմաթիվ խնդիրները։ Մասնավորապես, էլեկտրոնային դեղատոմսերի դուրսգրում, փաստացի, տեղի չի ունենում բոլոր այն դեպքերում, երբ բուժառուները դեղը ձեռք են բերում ոչ պետպատվերի շրջանակներում՝ սեփական միջոցներով։

Ոլորտի պատասխանատուները բժիշկների կողմից էլեկտրոնային դեղատոմսեր դուրս չգրելու բազմաթիվ պատճառներ են ներկայացնում, սակայն փաստն այն է, որ էլեկտրոնային դեղատոմսերի դուրսգրման վիճակագրության որևէ բարելավում և դրական տեղաշարժ չկա, իսկ այս պահին առկա վիճակագրությունը թույլ է տալիս պնդել, որ ՀՀ-ում էլեկտրոնային դեղատոմսեր, ըստ էության, դուրս չեն գրվում։

Միաժամանակ, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ակտիվորեն իրականացնում է վարչարարություն և դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսվարողները շարունակվում են տուգանվել առանց էլեկտրոնային դեղատոմսերի դեղեր իրացնելու համար։

Խնդրի քննարկման համար կազմակերպվել են հանդիպումներ և՛ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի, և՛ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչների, և՛ ոլորտը վերահսկող ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հետ։

Ազգային ժողովում պատգամավորների հարցերին ՀՀ կառավարության անդամների պատասխանելու սույն թվականի մարտի 5-ի նիստին ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Արսեն Թորոսյանի հարցին էլեկտրոնային դեղատոմսերի դուրսգրման համակարգի մասին, նշեցիք, որ խնդիրը Ձեզ քաջածանոթ է: Այնուհետև, ընդգծեցիք, որ այն լուծում է պահանջում՝ շեշտելով բժիշկների հետ խոսելու, այս ուղղությամբ աշխատանք տանելու անհրաժեշտությունը։ Սակայն ներկայումս, փաստացի, որևէ նման «խոսակցություն» բժիշկների հետ տեղի չի ունենում, կամ, առնվազն, այդ «խոսակցություններն» արդյունք չեն տալիս, իսկ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է իր «վարչարարությունն» այս ոլորտում՝ տնտեսվարող դեղատներին՝ տուգանելով առանց էլետրոնային դեղատոմսի դեղ իրացնելու համար։

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի, ՀՀ առողջապահության նախարարի և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հորդորով «ՎԱԳԱ-ՖԱՐՄ», «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» և «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ» դեղատների ցանցերը հավաքել և Առողջապահության նախարարություն են ներկայացրել բժիշկների դուրս գրած հասարակ թղթային դեղատոմսերը՝ այն ակնկալիքով, որ դա կնպաստի բժիշկների հետ տարվող աշխատանքին և կնպաստի համակարգը կարգի բերելուն։ Սակայն նշված ջանքերը, հավասարապես, որևէ արդյունք չեն արձանագրել. էլեկտրոնային դեղատոմսեր, ինչպես դուրս չէին գրվում, այդպես էլ շարունակում են դուրս չգրվել։

Իրավիճակն առավել սարսափազդու է դառնում ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնած օրենսդրական փոփոխության ֆոնին, որով նախատեսվում է վերացնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ վարչական ակտը դատական կարգով վիճարկելու դեպքում դրա կատարումը կասեցնող նորմը՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը։

Մեր կարծիքով, հիշյալ օրենքի նախագիծն ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածին, որով երաշխավորված է անձի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը: Վարչական ակտերի վիճարկման պարագայում այս իրավունքը պարզապես դառնում է անիմաստ ու անկիրառելի և հետևաբար՝ անարդյունավետ ու անիրական:

Արդարադատության նախարարության փաստարկներն անընդունելի են այն պատճառով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հայցի ապահովման միջոցի կիրառման իրավական հիմք է համարում ոչ թե կայացված որոշման իրավաչափությունն ու հիմնավորվածությունը, այլ բոլորովին ուրիշ հանգամանքներ։ Դա էլ բերում է նրան, որ կարող է կատարվել ցանկացած, անգամ առավելագույն անհեթեթ և անհիմն վարչական ակտը։

Այս համոզմունքն ամրապնդվում է ՀՀ արդադարատության նախարարության 2025թ. մարտի 11-ին հրապարակած մտահոգիչ պարզաբանումներով՝ կապված այս օրենսդրական նախաձեռնության հետ։

Ըստ այդմ, ստացվում է, որ անձը, ում նկատմամբ պետական մարմինը նշանակել է, իր համոզմամբ, անօրինական տուգանք և որոշել է իր իրավունքների պաշտպանության համար դիմել դատարան, այդ ճանապարհին հանդիպելու է այնպիսի խոչընդոտների, որոնց պատճառով ստիպված է լինելու վճարել ահիմն տուգանքը: Մասնավորապես, դատարանում նրա վրա դրվում է լրացուցիչ բեռ՝ ա) իր նկատմամբ նշանակված անհիմն տուգանքը չվճարելու համար ներկայացնել հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն, որի կարիքը նախկինում չկար, 2) այդ միջնորդությամբ ներկայացնել այնպիսի հիմնավորումներ, որոնք կհամոզեն դատարանին, որ միջնորդությունը պետք է բավարարվի և տուգանքը չպետք է վճարվի։ Այն չափանիշները, որոնցով դատարանը ղեկավարվելու է, ծանրաբեռնված են անորոշ ու գնահատողական ձևակերպումներով (օրինակ՝ ինչպես է անձը ցույց տալու, որ իր համար առաջանալու են անդառնալի հետևանքներ և այլն): Օրենքի նախագծի այսպիսի լուծումը շահավետ է պետական մարմնի համար, քանի որ բարդացնում է անձի վիճակը և մեծ է դարձնում հավանականությունը, որ դատարանը կմերժի իր միջնորդությունը և ինքը ստիպված կլինի մուծել, իր համոզմամբ, անհիմն նշանակված տուգանքը: Այսքանից հետո դեռ Արդարադատության նախարարությունն էլ մեծահոգություն ու իր բարի կամքի դրսևորումն է համարում, որ անձին վերապահվել է նշված միջնորդությունը բողոքարկելու իրավունք։

Ստեղծվելու է իրավիճակ, երբ ինչպես Տեսչական, այնպես էլ ցանկացած այլ պետական մարմնի տուգանքի որոշումը կատարվելու է, իսկ կիրառված տուգանքի գումարը գանձվելու է՝ անկախ դրա վիճարկվելու հանգամանքից։ Ամեն դեպքում, դատելով ՀՀ արդարադատության նախարարության հրապարակած օրենքի նախագծից՝ ՀՀ կառավարությունը հենց դա էլ ակնկալում է։

Այսպիսով, օրենքի նախագծի լուծումները հակասում են վարչական արդարադատության էությանը, որը կոչված է հանրային իշխանության մարմինների գործողություններից կամ որոշումներից անձին տրամադրելու այնպիսի պաշտպանություն, որը տեղին է և վրա է հասնում ժամանակին, այլ ոչ թե ուշացած է։ Ինչպես նշել է ՀՀ սահմանադրական դատարանը 10.02.2015 թվականի ՍԴՈ-1190 որոշմամբ՝ վարչական արդարադատության ինստիտուտի ներդրումը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդում առաջին հերթին ապահովելու տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը և լիարժեքությունը։ Այս պահանջներն ամրագրված են նաև ՀՀ միջազգային պարտավորություններով:

Սա նշանակում է, որ դատական պաշտպանության իրավունքը պետք է այնպես երաշխավորված լինի, որ անձի համար ունենա իրական ազդեցություն, չառաջացնի անտեղի բարդություններ և բացառի ի սկզբանե անհավասար, խտրական պայմաններ՝ պետական մարմնինների հետ համեմատությամբ։

Արդյունքում, իրավական համակարգում ՀՀ կառավարության որդեգրած՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում «շարունակական հետքայլերի» քաղաքականության արդյունքում ունենալու ենք տնտեսվարողների (և ոչ միայն դեղատնային ոլորտի) ոչ թե հավանական, այլ իրական սնանկացման հեռանկար։

Վերոգրյալի հիման վրա խնդրում ենք հանձնարարել՝

Իրավասու պետական մարմիններին՝ լուծել բժիշկների կողմից դեղատոմսերի դուրս գրման խնդիրը և մինչև տվյալ խնդրի լուծման փաստումը կոնկրետ վիճակագրական տվյալներով, դադարեցնել վերահսկողական վարչարարության անհամաչափ կիրառությունը։

Արդարադատության նախարարությանը հետ կանչել շրջանառությամբ մեջ դրված՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածն ուժը կործրած ճանաչող օրենքի նախագիծը։

Հարգանքով՝

«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԲԸ

«ՌԻԹՄ ՖԱՐՄ» ՍՊԸ

«ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ ԴեՂԱՏՈՒՆ ՀՁ» ՍՊԸ

«ԷՍ-ՖԱՐՄԱ» ՍՊԸ ԷՍԿՈՒԼԱՊ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՑԱՆՑ

«ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ ԴԵՂԱՏՈՒՆ» ՍՊԸ

«ՖԱՐՄԴՈՄ» ՍՊԸ ԱՍՏԵՐԻԱ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՑԱՆՑ

«ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ ՌԵՄԵԴԻ» ՍՊԸ

«ԱՌՆԻԿԱ» ՍՊԸ ՎԱԳԱ ՖԱՐՄ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՑԱՆՑ

«ԿՈՒՌԱՄՈՒՍ» ՍՊԸ

«ԼԵՎՈՆ ԵՎ ԼԱՄԱՐԱ ԴԵՂԱՏՈՒՆ» ՍՊԸ

«ԹԵՈՖԱՐՄԱ» ՍՊԸ

«ԱԿԳ ԱՎԵԼԻՆ ՔԱՆ ԴԵՂԱՏՈՒՆ» ՍՊԸ

«ԱՆԿԱԽ ԴԵՂԱՏՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ»,–ասված է հայտարարության մեջ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար
Ամենադիտված