Նորամարգ գյուղում այրվել է խոտածածկույթ
Հասարակություն
Մարտի 25-ին, ժամը 12:04-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի դաշտամիջյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Սահմանապահների փողոցի հողատարածքներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։14-ին, մարվել՝ 18։40-ին: Այրվել է խոտածածկույթ:
