Թրամփը Պուտինին մեղադրել է Ուկրաինայի հետ հրադադարի հարցով «ժամանակը ձգձգելու» մեջ
ԱՄՆ
Ռուսաստանը, հավանաբար, ձգձգում է Ուկրաինայի հետ հրադադարի համաձայնեցումը: Այս մասին Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ես կարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է վերջ տալ հակամարտությանը, բայց, հնարավոր է, նա ժամանակ է ձգում», - ասել է քաղաքական գործիչը:
Միևնույն ժամանակ, նա վստահ է, որ Մոսկվան և Կիևը ցանկանում են, որ «հակամարտությունը ավարտվի»:
Թրամփը կիրառվող սպառազինությունն անվանել է «ուղղակի անհեթեթ»՝ նշելով արձակվող անօդաչուների քանակը։
ԱՄՆ-ն ժամանակավոր հրադադարը դիտարկում է որպես անհրաժեշտ փուլ՝ հակամարտության ավարտի շուրջ հիմնական բանակցություններից առաջ։
«Դժվար է պայմանավորվել պատերազմի երկարաժամկետ դադարեցման մասին, քանի դեռ նրանք կրակում են միմյանց», - բացատրել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
