Եթե Աղազարյանը գումարը չվերցներ, էլի միջնորդությամբ կգայի՞ք. Աղաջանյանը՝ Վարդապետյանին
Քաղաքական
Եթե պարոն Հովիկ Աղազարյանը գումարը վերցրած չլիներ, Դուք էլի ԱԺ կգայի՞ք այդ միջնորդությամբ, ԱԺ-ում դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, հետաքրքրվեց ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:
Վարդապետյանն էլ պատասխանեց, որ առաջարկն ընդունելը ևս քրեորեն հետապնդելի է:
«Այո՛, էլի կգայի Ազգային ժողով, եթե նույնիսկ փաստացի փոխանցում չլիներ»,-ասաց նա:
Պատագավորը հետաքրքրվեց՝ բացի ցուցմունքներից, այլ ապացույցներ կա՞ն Աղազարյանի դեմ:
«Ապացույցները ներկայացված են միջնորդագրի 4-րդից մինչև 22-րդ էջերում՝ հռեախոսային խոսակցության վերահսկում, ներքին դիտում, Հակակոռուպցիոն կոմիտեի թույլտվությամբ մեկ այլ անձի ներքին դիտում, մեկ այլ միջոցառման իրականացում, զննություն, մուտքային, ելքային զանգեր և այլն»,-ասաց Վարդապետյանը:
