Ուոլցն ընդունել է իր մեղավորությունը գաղտնի զրույցի հետ կապված միջադեպի մեջ
ԱՄՆ
ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը Fox News-ին տված հարցազրույցում բացառել է Եմենի հարվածների մասին բարձրաստիճան պաշտոնյաների հետ զրույցին լրագրողին միտումնավոր ավելացնելու հնարավորությունը՝ ստանձնելով կատարվածի ողջ պատասխանատվությունը:
«Աշխատակիցն անպատասխանատու էր։ Տեսեք, ես ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում, ես խումբ եմ ստեղծել, իմ գործն այն էր, որ ամեն ինչ համակարգված լինի»,- ասել է նա։
Ուոլցը նաև բացառել է, որ լրագրողը դիտավորյալ է ավելացվել խնդրո առարկա չաթում՝ հավելելով, որ նա չաթում այլ անունով է:
«Ես հենց նոր խոսեցի Իլոնի (Մասկի) հետ: Մենք ունենք լավագույն տեխնիկական միջոցները, որոնք ուսումնասիրում են, թե ինչպես է դա տեղի ունեցել», - ավելացրել է նա՝ միջադեպը սխալմունք անվանելով:
