Թրամփը գովաբանել է Էրդողանին

Մարտի 25-ին Սպիտակ տանը հրապարակային միջոցառման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է արտահայտվել Թուրքիայի և նրա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին, գրում է Ulysmedia.kz-ը։
Ամերիկացի առաջնորդի հայտարարությունն արվել է ԱՄՆ դեսպանների թեկնածուների հետ հանդիպմանը, որոնք Սենատի կողմից հաստատվելուց հետո կմեկնեն տարբեր երկրներ։
Ուշադրության կենտրոնում է հայտնվել 77-ամյա Բարաքը, ում թեկնածությունը՝ որպես Թուրքիայում ԱՄՆ դեսպան, Թրամփն առաջադրել է դեռ անցյալ տարվա դեկտեմբերին։ Բարաքը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին վստահության համար և ընդգծել, որ իր համար մեծ պատիվ է ներկայացնել Միացյալ Նահանգները «պատմական հարուստ ժառանգություն» ունեցող երկրում։ Նա Թուրքիան բնութագրել է որպես «ամենահին քաղաքակրթություններից մեկը»։
Նրա խոսքերին ի պատասխան՝ Դոնալդ Թրամփն ասել է. «Լավ երկիր է և լավ առաջնորդ ունի»։
