Ինձ ամեն անգամ հասկացնում էին, թե քեզ կարգին պահի. իսկ ես ինձ կարգին չեմ պահել, չեմ էլ պահելու. Աղազարյան
Քաղաքական
Ես քաղաքական հետապնդման չեմ ենթարկվում, ես ենթարկվում եմ քաղաքական ճնշումների, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Իսկ «ճնշումների ենթարկվում» է, որովհետև, իր խոսքով, անընդհատ ընդդիմախոս է եղել վարչապետին։
«Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն այսօրվա Նիկոլ Փաշինյանը չէր։ Այն ժամանակ Հակոբ Արշակյանը, Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը և մյուսներն այդքան շատ չէին տարբերվում Նիկոլ Փաշինյանից։ Իրենք էլ իրենց հեղինակությունն ունեին, ես էլ, որպես մարդ, որոշակի հեղինակություն ունեի։ Բայց ամեն անգամ ընդգծված ձևով ինձ հետ գցեցին, որ ես հասկանամ՝ դա վերաբերմունք է, թե քեզ կարգին պահիր։ Իսկ ես ինձ կարգին չեմ պահել, չեմ էլ պահելու», - ասաց Աղազարյանը։
