Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ 

Նար-Դոսի փողոցում 2019թ. 1000 դրամով վաճառված սամբոյի դպրոցի հողի ու շենքի համար ո՞վ պիտի պատասխան տա․ էլի Տարոն Մարգարյա՞նը․ 168․am

Քաղաքական

168.am-ը գրում է․ 

«Այսօր Ազգային ժողով (ԱԺ) է ներկայացել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ միջնորդելու, որ ԱԺ 2 պատգամավորների՝ նախկին ՔՊ-ական Հովին Աղազարյանին և Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին զրկեն պատգամավորական անձեռնմխելիությունից՝ նրանց վերաբերյալ քրեական հետապնդում իրականացնելու համար:

Թե ինչու է, օրինակ, 7 տարի քննվող քրեական գործով, առանց նոր երևան եկած հանգամանքի ու առանց փաստական նոր ապացույցների ու հիմքերի՝ գլխավոր դատախազը կամ նախաքննական մարմինը կամ երկուսը միասին որոշել, որ Տարոն Մարգարյանը նույն գործով մի հատ էլ փողերի լվացում է արել, թերևս դատաքննության փուլում պարզ կդառնա, սակայն մինչ այդ՝ մարտի 19-ին, նախկին քաղաքապետի պաշտպան Բենիկ Գալստյանը ուշագրավ բացահայտումներ արեց:

Հարցին՝ Երևանում այլ տարածքներ չկա՞ն, որ նույն մեխանիզմով օտարվել են, Բենիկ Գալստյանը պատասխանեց.

«Մշտապես եղել են ու լինելու են: Ես, մասնավորապես, քննչական մարմնի ղեկավարին տեղեկատվություն եմ ներկայացրել, որ 2021թ. ՀՀ կառավարության որոշմամբ՝ Երևանի Կենտրոն համայնքի Իսակովի 13/12 հասցեում գտնվող «Երևանի թիվ 13 հատուկ դպրոց ՊՈԱԿ»-ին կրկին անհատույց օգտագործման տրված 9496 ք/մ մակերեսով հողամասը, ինչպես նաև 360 ք/մ մակերեսով կաթսայատան շինությունը վերցվել է երաժշտական հատուկ դպրոցից ուղղակի վաճառքով, տրամադրվել է ընկերության, ու այդ տարածքում հիմա կառուցվել է բիզնես կենտրոն, որն ուսումնական գործունեության հետ որևէ կապ չունի»:

Ընդ որում, ըստ փաստաբանի, այդ հողամասի ու շինության կադաստրային արժեքը 446 միլիոն դրամ է, սակայն վաճառվել է 378 միլիոն դրամով:

«Ես չեմ ասում, որ այստեղ հանցակազմ կա, բայց եթե այստեղ չկա, ինչո՞ւ հանցակազմ կա Տարոն Մարգարյանի դեպքում»,- տարակուսել էր Բենիկ Գալստյանը:

Հիշեցնենք, որ 7 տարի քաղաքապետ աշխատած Տարոն Մարգարյանը մեղադրվում է այն բանում, որ թվով 3 ՀՈԱԿ-ՊՈԱԿ-ի հարակից ամայի հողատարածք համապատասխան ընթացակարգով, աճուրդով օտարել է կազմակերպությունների՝ դրանց կադաստրային արժեքից բարձր գնով, ու գումարն էլ գնացել է քաղաքապետարանի բյուջե:

Պարզվում է, սակայն, որ վերոնշյալ դրվագն ընդամենն անմեղ մի դրվագ է: 168.am-ն այլ դրվագներ ևս գտավ, շատ ավելի հետաքրքիր կառավարության որոշումներ, որոնցով, օրինակ, նույն կարգավիճակն ունեցող հողատարածքը վաճառվել է 1000 դրամով, ուշադրություն՝ «թավշյա» իշխանությունների օրոք:

Այսպես՝

1. ՀՀ կառավարության 27.06.2019թ. թիվ 867-Ա որոշում

«Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի 53/2 հասցեում գտնվող 1039.1 քմ մակերեսով շենք շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.11348 հեկտար մակերեսով հողամասը հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ատլանտ-Գրուպ» ՍՊ ընկերությանը՝ իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրի համար։

Գույքի գնահատված արժեքը՝ 274.904.820 ՀՀ դրամ,

գույքի վաճառքի գինը՝ 1000 ՀՀ դրամ

Ըստ ներդրումային ծրագրի՝ հիշյալ հասցեում պետք է կառուցվեր շենքային համալիր մինչև 2021թ. օգոստոսը, որի շինարարությունն այս պահին ավարտված չէ։

2. ՀՀ կառավարության 13 փետրվարի 2020 թվականի N 165-Ա որոշում

Պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) ամրացված` պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերը մրցույթով օտարելու մասին՝

-Ք. Երևան, Աջափնյակ Լենինականի փողոց 3 հասցեի ուսումնարանի 1381.6 քմ մակերեսով շենքը և շինությունները և դրանց սպասսրկման համար հատկացված 0.3352 հեկտար մակերեսով հողամասը,

-Ք. Երևան, Կենտրոն, Լեոյի փողոց 7/3 հասցեի Փորձագիտական կենտրոնի 434.1 քմ մակերեսով շենքը և ավտոտնակը և դրանց սպասարկման համար հատկացված 0.08028 հեկտար մակերեսով հողամասը

Հետաքրքիր է՝ գլխավոր դատախազը սրանց վերաբերյալ ասելու բան չունի՞»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար
Ամենադիտված