Տիկին դատախազ, Հովիկ Աղազարյանի արտահայտության համար միջնորդեք` ցմահ ազատազրկվի․ Գեղամ Մանուկյանը կատակեց (տեսանյութ)
ՔաղաքականԱզգային ժողովն այսօր՝ մարտի 26-ին, քննարկում է պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ 2 դրվագով քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։ Հարցը խորհրդարանում ներկայացրել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, դիմելով Վարդապետյանին, կատակեց․ «Տիկին դատախազ, Հովիկ Աղազարյանի հայտարարության համար, որ իրենք ամենալավ իշխանությունն են և Նիկոլ Փաշինյանը պետք է հավերժ ղեկավարի, մենակ այդ արտահայտության համար միջնորդեք` ցմահ ազատազրկվի»։
