Մասնագետները նշել են սմարթֆոնի փոխարինման օպտիմալ ժամանակը
Այլ
Ֆինանսական գրագիտության տեսակետից սմարթֆոնի փոխարինման օպտիմալ ժամկետը մոտավորապես երեքից չորս տարի է, Gazeta.Ru-ին ասել է M.Video-Eldorado Group-ի հեռահաղորդակցության և հարմարանքների բաժնի ղեկավար Եկատերինա Իքսանովան։
Այս ընթացքում սարքը լիովին արդարացնում է իր մեջ ներդրված գումարը, և օգտատերը ստանում է առավելագույն օգուտ: Սովորաբար, մի քանի տարի անց մարտկոցի հզորությունը նկատելիորեն նվազում է, ծրագրային սահմանափակումները հայտնվում են, և տեխնիկական բնութագրերը սկսում են հնանալ Լարային մոդելները կարող են ավելի երկար ծառայել, եթե ուշադիր օգտագործվեն, մինչդեռ անլար ականջակալները հաճախ պահանջում են փոխարինում երկու-երեք տարի հետո մարտկոցի քայքայման և տեխնիկական մաշվածության պատճառով», - բացատրեց Իքսանովան:
Նրա խոսքերով, այս ընթացքում ականջակալների փոփոխությունը թույլ է տալիս պահպանել սարքի ձայնի օպտիմալ որակն ու հուսալիությունը՝ առանց ավելորդ վճարման չափազանց հաճախակի թարմացումների համար:
Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի
