Լրագրողները նամակ հանձնեցին Նիկոլ Փաշինյանին
Քաղաքական
Ազգային Ժողովում կառավարության հետ հարցուպատասխանից առաջ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները մուտքի մոտ դիմավորեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրան նամակ հանձնեցին՝ պահանջով՝ ԱԺ –ում ձևավորել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով՝ քննելու ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը։
Դիմումին միացել են 161 լրագրող։ «Նիկոլ Փաշինյանից ակնկալում ենք, որ որպես ՔՊ վարչության նախագահ որպեսզի քննի իր թիմակցի վարքը, որովհետև իմ կարծիքով, մեր երկրում նման պատգամավոր ունենալը անթույլատրելի է։ Հույս ունեմ, որ վարչապետը կանսա այսքան լրագրողի հորդորին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հռիփսիմե Ջեբեջյանը, ով կազմակերպել էր ստորագրահավաքը։
