Թրամփը հայտնել է՝ ապրիլին ԱՄՆ մատակարարվող ապրանքների վրա նոր մաքսատուրքեր կսահմանվեն
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին ասել է, որ ապրիլի 2-ին ԱՄՆ ներմուծման գալիք խոշոր մաքսատուրքերը շատ բացառություններ չեն ներառի։
«Չկան շատ բացառություններ: Ես չեմ ուզում, որ շատ բացառություններ լինեն», - ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ ներմուծվող օտարերկրյա ապրանքների գալիք մաքսատուրքերի սահմանումը:
Ավելի վաղ Washington Post թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ը պատրաստվում է ապրիլի 2-ից նոր մաքսատուրքեր սահմանել, ինչը կազդի տրիլիոնավոր դոլարների ներկրվող ապրանքների վրա։
