Մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք․ Փաշինյան
Քաղաքական
Մենք որդեգրել ենք ռազմավարություն և գնում ենք այդ ռազմավարությամբ։ Մեզ համար ակնհայտ է, որ թե Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս կան պլաններ ՀՀ–ին և ՀՀ կառավարությանը դուրս բերել այդ ռազմավարությանը հետևելու և այն շարունակելու ուղեգծից։ Այսինքն՝ մեր բոլորը գործողությունները պետք է կարդալ այս տրամաբանությամբ։ Որդեգրել ենք ռազմավարություն և գնում ենք այդ ռազմավարական ճանապարհով։ Այս մասին ԱԺ–ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտարարեց՝ կարծում եմ, որ Ղարաբաղյանը շարժումը պետք է չշարունակենք․ «Բայց ինչու ենք հետաձգում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցով որոշումը։ Մենք ուզում ենք համոզված լինել, որ ինչպես մենք ունենք քաղաքական որոշում, որ Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, օրինակ՝ «Արևմտյան Ադրբեջանի» շարժում և այս պատմությունը ոչ թե խաղաղություն հաստատելու մասին է, այլ կոնֆլիկտային տրամաբանությունը Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին»։
