Ավստրալուհու աչքերի գույնը փոխվել է կայծակի հարվածից հետո
Այլ
Ավստրալուհու աչքերի գույնը փոխվել է այն բանից հետո, երբ նրան հարվածել է կայծակը, գրում է Daily Mail-ը:
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Քարլին դուրս է եկել նկարահանելու մոտեցող փոթորիկը։
Հարեւանուհին շտապօգնություն է կանչել։ Հոսպիտալացման պահին կնոջ վերջույթները կապտած էին, իսկ շնչառությունը դժվար։
Բժիշկները տուժածի մոտ կերաունոպարեզ են ախտորոշել՝ էլեկտրահարումից հետո հազվագյուտ ժամանակավոր կաթվածահարություն։
Ինը ժամ Քարլին չէր կարողանում շարժվել, և նրա խոսքը մնում էր աղոտ: Հրաշքով երկու շաբաթ անց նա գրեթե ամբողջությամբ վերականգնվել է, սակայն նկատել է, որ աչքերի գույնը փոխվել է։
«Կանաչ աչքերս շագանակագույն էին դարձել։ Պարզվում է՝ դա հազվադեպ չէ էլեկտրահարումից հետո ողջ մնացածների մոտ», - հավելել է նա։
