Երեկ հետևել եմ լրահոսին, տեղյակ եմ կրակոցների մասին․ դրանք ՀՀ ուղղությամբ չեն․ Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
ՔաղաքականԵրեկ հետևել եմ լրահոսին, տեղյակ եմ և՛ գրառումներից, և՛ տեսանյութերն եմ դիտել։ Դրանով պայմանավորված՝ ՀՀ ՊՆ–ն հանդես եկավ հայտարարությամբ, որ սահմանի երկյանքով լինում են դեպքեր, կան կրակոցներ, սակայն դրանք Հայաստանի Հանրապետության ուղղությամբ չեն։ Դրանք այն դեպքերն են, որ վտանգ չպարունակելով, մեր կողմից հայտարարության չեն արժանանում։ Այս մասին ԱԺ–ում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա վստահեցրեց՝ ՀՀ ՊՆ–ն ուշիուշով հետևում է ամենին․ «Կարծում ենք՝ դրա լուծման ճանապարհը դիվանագիտական ճանապարհն է»,– ասաց Պապիկյանը։
