Որ պահին ժողովուրդը համաձայն չլինի ինձ հետ, այդ պահին կդադարեմ լինել ՀՀ վարչապետ․ Փաշինյան

Ես արձանագրում եմ որպես ՀՀ վարչապետ, և եթե Հայաստանի Հանրապետության ժողովուրդն անհամաձայնություն ունենա իմ արձանագրման հետ, ես չեմ լինի ՀՀ վարչապետ։ Այս մասին ԱԺ–ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես արձանագրում եմ իմ դիրքորոշումը՝ որպես ՀՀ վարչապեը, մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք։ Կրկնում եմ՝ դա անում եմ որպես ՀՀ վարչապեը, և եթե Հայաստանի ժողովուրդը համաձայն չլինի իմ այս արձանագրման հետ, որ պահին համաձայն չլինի՝ այդ պահին կդադարեմ լինել ՀՀ վարչապետ»,– ասաց նա։
Փաշինյանն ընդգծեց՝ «Քանի դեռ ես ՀՀ վարչապետ եմ, սա իմ դիրքորոշումն է, Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն է»։
