Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին խաղափուլում
Սպորտ
Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում շարունակվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը։
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատ ֆեդերացիայից, Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը Եվրոպայի անհատական առաջնության վերջին խաղափուլից առաջ գտնվում են համապատասխանաբար 4-րդ և 5-րդ հորիզոնականներում:
Շախմատիստները 10 հնարավորից ունեն 7.5 միավոր։
Առաջնության առաջատարներ Մաթիաս Բլյուբաումը և Դանիել Յուֆֆան ունեն 8 միավոր:
