Բաքվին մտահոգել է հայ գերիների ազատ արձակման պահանջով Հայոց թեմի նամակը
Հասարակություն
Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, ում աջակցել են ութ այլ եկեղեցական առաջնորդներ, նամակ է հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Սեր Քիր Սթարմերին՝ Ադրբեջանում բանտարկված հայ գերիների հարցով:
Նամակում մանրամասնորեն ներկայացվում է, որ 2023 թվականի բռնի տեղահանումից հետո Ադրբեջանը կամայականորեն բանտարկել է 23 հայ պետական պաշտոնյաների և քաղաքացիական անձանց՝ ներկայացնելով շինծու մեղադրանքներ: Հոգևոր հայրերը կոչ են արել վարչապետ Սթարմերին՝ վճռականորեն հորդորել Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները և ազատ արձակել բանտարկյալ հայերին:
Նամակը լուրջ արձագանք է գտել Ադրբեջանում: Հայտնում են Արցախի թեմից։
