ՊԵԿ-ը Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների թափուր պաշտոնների զբաղեցնելու մրցույթ է կազմակերպում
Հասարակություն
Պետական եկամուտների կոմիտեն կազմակերպում է մրցույթ՝ համալրելու Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող աշխատակիցների թափուր պաշտոնները։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, այդ նպատակով նախատեսում է անցկացնել ծառայողների պատրաստման դասընթացներ, որոնք կկազմակերպվեն ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում։
Ըստ աղբյուրի՝ տեղեկատվությունն առավել հասցեական ներկայացնելու նպատակով օրերս վարչության մասնագետներն այցելել են Երևանի պետական համալսարան և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան՝ տեղում ուսանողների հետ քննարկելու դասընթացների մանրամասներն ու վարչության գործառույթները։
