Ռուբիոն բացահայտում է ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ հաջորդ քայլը
ԱՄՆ
ԱՄՆ-ը կվերլուծի Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները հակամարտության կարգավորման վերաբերյալ և դրանք կներկայացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննարկմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, փոխանցում է РИА Новости-ն։
Մարտի 25-ին Կրեմլը հայտարարություն է տարածել Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների արդյունքներով։ Կողմերը համաձայնության են եկել մի քանի կարևոր հարցերի շուրջ։ Նախ՝ Սևծովյան նախաձեռնությունը կապահովի ծովային տրանսպորտի անվտանգությունը, կարգելի առևտրային նավերի օգտագործումը ռազմական նպատակներով և նախատեսում է նավերի ստուգման ընթացակարգեր։
Բացի այդ, ԱՄՆ-ը համաձայնել է օգնել Ռուսաստանին մուտք գործել գյուղատնտեսության համաշխարհային շուկաներ: Երրորդ, կողմերը պայմանավորվել են արգելել հարձակումները ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Ռուսաստանում էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա 30 օր ժամկետով՝ այս համաձայնագրի երկարաձգման հնարավորությամբ։
Կրեմլը նաև կոչ է արել երրորդ երկրներին աջակցել այդ համաձայնագրերի իրականացմանը և հաստատել Ռուսաստանի մտադրությունը՝ շարունակել ջանքերը «կայուն խաղաղություն» ստեղծելու համար։
Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի
