Պենտագոնը Թրամփին կներկայացնի «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման պլանները
ԱՄՆ
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաջորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կներկայացնի «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման առնվազն երեք տարբերակ։ Այս մասին գրում է Defense One-ը։
Ծրագիրը կոչ է անում ուժեղացնել ցամաքային հակահրթիռային պաշտպանությունը և մի քանի հազար արբանյակներ ուղարկել ուղեծիր՝ բալիստիկ հրթիռների արձակումը հայտնաբերելու համար:
