Սարիկ Մինասյանի վարորդը տուգանվել է (տեսանյութ)
ՏեսանյութերԶԼՄ հաղորդումների հիման վրա պարեկային ծառայությունը տուգանել է Սարիկ Մինասյանի վարորդին` մեքենայում մինչեւ 7 տարեկան երեխա առանց երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի օգտագործման համար, հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիի շտաբի խոսնակ Վովա Հակոբյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ իշխանության թեկնածու Սարիկ Մինասյանն այցելել է 31/53 ընտրատեղամաս` ընտրություն կատարելու:
Ուշագրավ է այն, որ Մինասյանը ընտրատեղամաս գալիս արդեն իսկ օրենքի խախտում թույլ տվեց` երեխային մեքենայի դիմացի հատվածում նստեցնելով:
