Գյումրու ավագանու թեկնածուն և մի շարք այլ անձինք ձերբակալվել են հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով․ ՀԿԿ
Իրավունք
Գյումրի համայնքի ավագանու թեկնածուն և մի շարք այլ անձինք ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից` հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով, լրատվամիջոցներին հայտնել են կոմիտեից։
«Մեր քաղաքը» դաշինքն ահազանգել էր, որ քաղաքացիական հագուստով անհայտ անձինք՝ բռնի ուժով առևանգել են իրենց ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին։
«Ըստ ականատեսների, նրա հետ եղել է ևս մի կին։ Այս պահին չենք տիրապետում որևէ տեղեկատվության։ Դիմում ենք իրավապահ մարմիններին»,- նշված էր հաղորդագրության մեջ:
Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել է, որ Անահիտ Խալաթյանին եւ մյուս կնոջը ձերբակալել են Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները:
