Իրանում հայտարարել են հրթիռներ արձակելու պատրաստակամության մասին՝ ի պատասխան ԱՄՆ-ի սպառնալիքների
Իրան
Իրանը հրթիռներ է պատրաստել ԱՄՆ-ի կողմից իրադրության հնարավոր սրման դեպքում գործարկման համար: Այս մասին գրել է իրանական Tehran Times թերթը։
«Իրանական հրթիռները պատրաստ են գործարկման» - նշել են հեղինակները։
Նշվում է, որ հրթիռները տեղակայվել են այն կառույցներում, որոնք կարող են դիմակայել ավիահարվածներին։
Ավելի վա հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր Իրանին «ռմբակոծությամբ» և երկրորդական մաքսատուրքերով, եթե երկիրը չկարողանա համաձայնության գալ Վաշինգտոնի հետ իր միջուկային ծրագրի շուրջ։
