Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն 

Շատերը հիմա սպասում են հետընտրական զարգացումներին. Ավետիք Չալաբյան

Քաղաքական

Անվերջ երկար օրվա և անքուն գիշերվանից հետո վերադառնում եմ Գյումրիից Երևան, և ցանկանում եմ հակիրճ կիսվել որոշ թարմ դիտարկումներով: Այս մասին իր էջում գրել է «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«ա) գործող իշխանությունը Գյումրիում հսկայական ռեսուրս էր կենտրոնացրել, սեփական հաղթանակն ապահովելու նպատակով, և համարյա ոչ մի միջոցներից դրա համար չէր խորշում: Երեկ ես ականատես եմ եղել նախկին արատավոր բարքերից պրակտիկորեն ցանկացածի կրկնությանը, բազմաթիվ ու բազմապիսի ընտրախախտումների, դա էլ թերևս բացատրում է, թե ինչպես 2021 թ. ընտրողների 7800 ձայն ստացած ուժը երեկ համարյա 17000 ձայն կարողացավ ստանալ:

բ) դրանով հանդերձ, ընդդիմությունն իր աշխատանքով կարողացավ արդյունավետ հակազդեցություն կազմակերպել, հավաքական մոտ 27 000 ընտրողների ձայն ստանալով, և վստահ հաղթանակ արձանագրելով: Այն, որ ընդդիմությունը հանդես էր գալիս տարբեր առաջնորդներով, միայն առավելություն էր, քանի որ ի հեճուկս տարածված կարծիքի «միասնական փրկչի» մասին, տարբեր թեկնածուների առկայությունը, մի կողմից, հնարավորություն է տալիս մոբիլիզացնել հասարակության տարբեր շերտեր, որոնց այլապես դժվար է համախմբել, մյուս կողմից էլ բարդացնում է իշխանության գործը՝ սևացնելու իր հակառակորդներին: Դրա պակասը, ի դեպ, հիմա էլ չկար, բայց արդյունավետությունը միարժեք չէր, դատելով վերջնական արդյունքից:

գ) քվեարկությանը նախորդած քարոզարշավի ընթացքում գործող իշխանությունը ևս պարբերաբար միացնում էր ռեպրեսիվ մեքենան, իսկ լռության օրերին շարունակում էր հակառակորդների դեմ բացահայտ հակաքարոզչությունը, ընդհուպ մինչև համեմված ատելությամբ, դրան գումարվեց քվեարկության օրվա բազմաթիվ խախտումները:

Այս ամենով հանդերձ, նրա ֆինանսական, քարոզչական և վարչական ռեսուրսը չբավարարեց հաղթանակ կորզելու համար, սա կարևոր արձանագրում է, որը հնարավոր չէ այլևս անտեսել: Սրա պատճառները բազմաթիվ են (ավելի մանրամասն ապագայում կանդրադառնամ), սակայն փաստենք, որ Հայաստանում իրողություն է փոխվել, և իշխանության (ցանկացած) անպարտելիության մասին առասպելն երեկ հօդս ցնդեց, իր չափազանց հեռու գնացող հետևանքներով:

դ) Այս պատճառներից մեկը (թեև ոչ միակը) քաղաքացիական հասարակության աճած ակտիվությունն է: Երեկ Գյումրիի բոլոր ընտրատեղամասերում մեծ աշխատանք կատարեց մեր «ՀայաՔվեն», սակայն նույն այդ տեղամասերում ես պատիվ եմ ունեցել համագործակցել մի շարք այլ դիտորդական կազմակերպությունների անդամների, լրագրողների, հանձնաժողովների անդամների հետ, որոնք մեծ պատասխանատվությամբ յուրաքանչյուն իր տեղում կատարում էին իրենց աշխատանքը, և միասին ապահովում Հայաստանում մրցակցային ընտրությունների ինստիտուտի կայացումը: Թեև երեկվա ընտրությունները հեռու էին իդեալական կոչվելուց, առանց այդ հարյուրավոր ակտիվ քաղաքացիների նվիրված աշխատանքի, պատկերը շատ ավելի վատ կլիներ:

Այսքանով սահմանափակեմ իմ հակիրճ դիտարկումները: Շատերը հիմա սպասում են հետընտրական զարգացումներին, և մտահոգվում, որ ընդդիմության դժվար ձեռք բերված հաղթանակը նորից չվատնվի: Դրա մասին առանձին, մինչ այդ շնորհավորում եմ գյումրեցիներին իրենց կատարած դժվարին ընտրության համար, և շնորհակալություն հայտնում բոլոր այն մարդկանց, որոնց հետ բախտ վիճակվեց համագործակցել այս բեկումնային և հետաքրքիր օրերին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրել
Ամենադիտված