ԱՄՆ-ը անվանել է Թրամփի՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու ենթադրյալ ոլորտը
ԱՄՆ
Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանա ճնշում գործադրել Մոսկվայի վրա, նա սահմանափակող միջոցներ կկիրառի ռուսական նավթի նկատմամբ, գրում է The Wall Street Journal (WSJ)-ը՝ վկայակոչելով Պետքարտուղարության քաղաքական կանխատեսումների բաժնի պատժամիջոցների գծով նախկին առաջատար փորձագետ Էդվարդ Ֆիշմանի զեկույցը։
«Ռուսաստանի տնտեսության ամենակարևոր հատվածը ներկայումս գտնվում է համեստ պատժամիջոցների տակ»,-ասել է նա։ Այդ կապակցությամբ՝ Ֆիշմանը նշել է, որ եթե Թրամփը լրջորեն ցանկանում է ճնշում գործադրել Մոսկվայի վրա, դա կանի՝ ռուսական նավթը թիրախավորելով։
Միևնույն ժամանակ, Ֆիշմանը զգուշացրել է, որ Սպիտակ տան ղեկավարի նման քայլը սպառնում է հետևանքներով, այդ թվում՝ հենց ԱՄՆ-ի համար։ Օրինակ՝ ամերիկյան սպառողների համար նավթամթերքի գները կարող են աճել։
Այս շաբաթ Թրամփը, ելույթ ունենալով Սպիտակ տան մամուլի ավազանի լրագրողների հետ, խոսել է Ռուսաստանի դեմ երկրորդական մաքսատուրքեր սահմանելու հնարավորության մասին։ Նրա խոսքով՝ ինքը չէր ցանկանա Ռուսաստանի դեմ երկրորդական տուրքեր մտցնել։
