Կրեմլը մեկնաբանել է Պուտինի նկատմամբ Թրամփի «զայրույթը»
ԱՄՆ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԶԼՄ-ների այն տեղեկությունները, թե Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը զայրացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մասին նրա խոսքերի համար, նշել է, որ դրանք հրապարակվել են վերապատմումով։
«Նշված հայտարարություններից մի քանիսը վերափոխված են․ դրանք մեջբերումներ չեն»,- ասել է նա։
Ավելի վաղ Politico-ն, ինչպես հայտնել ենք, գրել էր, որ Թրամփը փոխել է իր դիրքորոշումը Պուտինի նկատմամբ։
