Մասկը պարզաբանել է Dogecoin-ի և DOGE-ի միջև կապը
ԱՄՆ
Dogecoin կրիպտոարժույթի և Կառավարության արդյունավետության վարչության (DOGE) անունների միջև որևէ կապ չկա: Այս մասին հայտարարել է ամերիկացի ձեռնարկատեր և քաղաքական գործիչ Իլոն Մասկը, փոխանցում է RIA Novosti-ն։
«Անունները նման են, բայց դրանք (վարչությունն ու արժույթը – խմբ.) տարբեր բաներ են»,- ասել է նա Վիսկոնսինում իր ելույթի ժամանակ։
Մասկը ասել է, որ ծրագրել է գործակալությունն անվանել «Կառավարության արդյունավետության հանձնաժողով», սակայն նա այդ անունը չափազանց ձանձրալի է համարել: Համացանցի օգտատերերից մեկն առաջարկել է գործակալությունն անվանել «Պետական արդյունավետության վարչություն», որը հետաքրքրել է Մասկին: Սա նրա ընտրած անունն է։
Ձեռնարկատերը նաև հերքել է լուրերն այն մասին, որ ամերիկյան իշխանությունները ծրագրում են Dogecoin կրիպտոարժույթն օգտագործել որևէ նպատակի համար։
