Միանում եմ Մարտուն Գրիգորյանից ակնկալիքներ ունեցողներին, որ Գյումրիում ՔՊ քաղաքապետ չլինի․ Աշոտյան
Քաղաքական
Գյումրու ընտրությունները ցույց տվեցին, որ ոչ մի ընդդիմադիր քաղաքական ուժ միայնակ չի կարող հաղթել Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին ասել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանը։
«Ընտրություններում մենակով հաղթել հնարավոր չի, իսկ եթե ակնկալում են աջակցություն, ապա կներեք, երեսատեղ պետք է թողնել»,– հայտարարեց ՀՀԿ փոխնախագահը։
Նա նշեց, որ միանում է Գյումրիում անցողիկ շեմը հաղթահարած «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը գլխավորող Մարտուն Գրիգորյանից ակնկալիքներ ունեցողներին, որ Գյումրիում ՔՊ քաղաքապետ չլինի։
Հավելենք, որ դատարանը թույլատրեց Արմեն Աշոտյանին շուրջ 1 ժամով հեռավար կարգով միանալ ԵԺԿ միջոցառմանը։
