Սամվել Կարապետյանը՝ Գյումրու օրվա առթիվ․ «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր» Գյումրին արժանի է զարգանալու, հզորանալու և իր ողջ ներուժը բացահայտելու. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Դավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարը Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում Հայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունը Երևանն ու Բիշքեկը քույր քաղաքներ են դարձել․ Ավինյան Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը. Փաշինյան ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին «Երևան Ուելնեսից» երեխա է տեղափոխվել հիվանդանոց Տեսչական մարմինը շինարարական հրապարակում կանխարգելիչ իրազեկման աշխատանքներ է իրականացրել 

Ակադեմիական քաղաքում կարող են լինել նաև միջազգային բուհերը. ԿԳՄՍ նախարարը՝ DAAD-ի ներկայացուցիչներին

Հասարակություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) գլխավոր քարտուղարի տեղակալ Միխաել Հարմսի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Թբիլիսիում DAAD տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը Ռեուլ Գեբհարդը, տարածաշրջանային գրասենյակի այլ ներակայացուցիչներ, ինչպես նաև Գերմանիայի կիրառական գիտությունների 19 համալսարանների ղեկավարներ:

Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ կրթության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումն ու երկկողմ համագործակցության զարգացումը: Նախարարը նշել է, որ Հայաստանը բարձրագույն կրթության համակարգի ակտիվ բարեփոխումների փուլում է, և միջազգային գործընկերների հետ քննարկումներն ու փորձի փոխանակումը կարևոր նշանակություն ունեն:

Ներկայացնելով մշակման փուլում գտնվող «Բարձրագույն կրթության և գիտության» մասին նոր օրենքի նախագիծը` նախարարն ընդգծել է, որ այն ուղղված է ՀՀ բուհերի մրցունակության ու արդյունավետության բարձրացմանը:

«Կիրառական գիտությունների ուղղությունն առանձնահատուկ նշանակություն ունի մեզ համար՝ հանրային և տնտեսական զարգացման տեսանկյունից: Այս տեսանկյունից կարևոր է ուսումնասիրել ձեր փորձն ու համագործակցության ուղիներ գտնել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը նաև ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, որի իրականացմամբ Հայաստանում ստեղծվելու է կրթագիտական նոր միջավայր՝ բարձրագույն կրթության և հետազոտության համար միջազգային բարձր չափանիշների սահմանմամբ: Նշվել է, որ ծրագրի շրջանակում հայկական կողմն համագործակցում է Մյունխենի տեխնիկական համալսարանի, ինչպես նաև գերմանական մի շարք կազմակերպությունների հետ գլխավոր հատակագծի մշակման և մի շարք այլ աշխատանքների ուղղությամբ:

«Ակադեմիական քաղաքը պատկերացնում ենք որպես կրթական և հետազոտական բարձրորակ միջավայր բուհերի և գիտական կազմակերպությունների համար: Միջազգային բուհերի հետ համագործակցությունը մեզ համար առանցքային նշանակություն ունի. ակադեմիական քաղաքում կարող են ներկայացված լինել նաև միջազգային բուհերը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը երկկողմ համագործակցության համատեքստում ընդգծել է նաև Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության դերակատարությունը: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ նշելով, որ DAAD-ի միջոցով Գերմանիայի բարձրագույն կրթության ոլորտը հասանելի է դարձել նաև Հայաստանի ուսանողներին և դասախոսներին:

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ևս ողջունել է հյուրերին և առավել մանրամասն ներկայացրել բարձրագույն կրթության համակարգում իրականացվող բարեփոխումները: Նա, մասնավորապես, անդրադարձել է բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացին, բուհական կրթական ծրագրերի խոշորացման և վերանայման համատեքստում միջազգային բուհերի հետ գործընկերության կարևորությանը, ինչպես նաև համատեղ կրթական ծրագրերի մշակման ինստիտուցիոնալացմանը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) գլխավոր քարտուղարի տեղակալ Միխաել Հարմսը՝ ներկայացնելով Գերմանիայի բարձրագույն կրթության համակարգը, ինչպես նաև Գերմանիայում կիրառական գիտությունների համալսարանների միջազգայնացման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Կողմերը կարևորել են Հայաստան-Գերմանիա համագործակցությունը, ՀՀ բուհերի հետ համատեղ ծրագրերի իրականացումը:

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը կրթաթոշակների տրամադրման և ակադեմիական փոխանակման առաջատար կազմակերպություններից է աշխարհում: DAAD-ի ծրագրերն աջակցում են ուսանողներին, գիտնականներին և հետազոտողներին՝ հնարավորություն տալով սովորել, հետազոտություններ իրականացնել կամ դասավանդել Գերմանիայում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հոկտեմբերի սկզբից ի վեր Հորմուզում ռեկորդային թվով նավեր են հարձակման ենթարկվելՍամվել Կարապետյանը՝ Գյումրու օրվա առթիվ․ «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր»Գյումրին արժանի է զարգանալու, հզորանալու և իր ողջ ներուժը բացահայտելու. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցԴավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարըԱլբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 156 մարդՓաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածումՀայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունըԵրևանն ու Բիշքեկը քույր քաղաքներ են դարձել․ Ավինյան Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը. ՓաշինյանԹրամփը կասկածում է, որ կցանկանա Tesla-ով թռչելԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին«Երևան Ուելնեսից» երեխա է տեղափոխվել հիվանդանոցՀորմուզի նեղուցում նավթատարը ականի է բախվելՏեսչական մարմինը շինարարական հրապարակում կանխարգելիչ իրազեկման աշխատանքներ է իրականացրելԹրամփը հրաժարվել է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին#ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են գալիս հայտարարություններովՖրանսիացի փորձագետները ՀՀ ոստիկանության գվարդիայի ծառայողներին սովորեցրել են զանգվածային անկարգությունների կառավարման մեթոդներTelegraph. Մասկը Թրամփին առաջարկել է դանդաղեցնել Starlink-ի աշխատանքը ՈւկրաինայումԹրամփ. ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը կավարտվի «ավելի շուտ, քան մարդիկ կարծում են»Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատ խոսքը կապ չունեն ՀՀ-ում բռնապետական իշխանության հետ. ԱբրահամյանԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը կհասնեն միջուկային զենքի վերաբերյալ համաձայնագրերի «Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասին. միջազգայնագետՎանաձորում «Renault»-ի և «Opel Astra»-ի բախման հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոցԱլեն Սիմոնյանի դեմքի հիացական արտահայտության վրա դրոշմված է հայ-ադրբեջանական վասալային հարաբերությունների կնիքը. ՍուրենյանցԴեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»«Հրապարակ». Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը «Հրապարակ». ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ Ինչո՞ւ է հոսպիտալացվել Փի Դիդին․ բանտային միջադեպի մասին լուրերը հերքվում ենՀունաստանում տարեսկզբից Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակման 452 դեպք է գրանցվելԵվրոպական երկրներն ուժեղացնում են անօրինական միգրացիայի դեմ պայքարը. ՄելոնիԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԲելինգհեմը կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետՄենք ակնհայտ ռազմական գերազանցություն ունենք Ռուսաստանի նկատմամբ. ԳրինկևիչՀայաստանից ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, և Թուրքիայից գալու են Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոնՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըՀայտնի ռեփեր Navai-ը շարունակում է մնալ կալանքի տակՎեց ժամացույց՝ ադամանդներով ու թանկարժեք քարերով․ «Patek Philippe»-ի նոր հավաքածունԱԹՍ-ներն առաջին անգամ հարձակվել են Սուրգուտի վրա, հրդեհ է բռնկվել Չեռնոմիրդինի անվան գործարանում. ԶԼՄ-ներՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համար
Ամենադիտված