Բաքուն պետք է մի կողմ դնի Երեւանի հետ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ բոլոր կասկածները. Գերմանիայի նախագահ
Հասարակություն
Հայաստանը վերջին շաբաթներին դրսևորեց կառուցողականություն և կայացրեց որոշումներ, որոնք հնարավորություններ ստեղծեցին խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Այս մասին ՀՀ նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
Նրա խոսքով, Բաքուն պետք է մի կողմ դնի բոլոր կասկածները, քանի որ խաղաղության համաձայնագրի տեքստում բաց հարցեր չեն մնացել, ուստի այն ստորագրելու համար խոչընդոտներ չկան։
Շտայնմայերը նշեց խաղաղության հաստատման ուղղությամբ Երևանի և Բաքվի կողմից վերջնական քայլերի ձեռնարկման կարևորությունը։
Նրա կարծիքով, Երեւանի համար այդքան էլ հեշտ չէր հակամարտությանը վերջ տալը.
Գերմանիայի նախագահը Հայաստանի գործողությունները օրինակ բերեց բազմաթիվ երկրների համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)