Արարատի մարզում բախվել են Mercedes-ն ու Opel-ը․ վերջինը կոտրել է բետոնե էլեկտրասյունը
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Ավշար գյուղի Խորենացի փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 22-ամյա Ավետիք Զ․-ի վարած «Mercedes» և 54-ամյա Էդվարդ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը և կոտրել այն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին