Իրանի նախագահի խորհրդականը ժամանել է Բաքու
Իրան
Իրանի նախագահի քաղաքական խորհրդական Մեհդի Սենային այցով գտնվում է Ադրբեջանում։ Այս մասին հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
Այցի ընթացքում նախատեսված են Սենայի հանդիպումները Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի, արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և այլ պաշտոնյաների հետ։
