Թրամփը մերժել Է Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը․ Պետդեպ
ԱՄՆ
Միացյալ Նահանգները չի աջակցում Ուկրաինայում ժամանակավոր արտաքին կառավարում մտցնելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թամմի Բրյուսը, գրում է EADaily-ն։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Ուկրաինայում խաղաղ կարգավորումը դիտարկում է լիակատար հրադադարի հասնելու և Մոսկվայի ու Կիևի բանակցությունների ճանապարհով: Բրյուսը նշել է, որ Ուկրաինայում ժամանակավոր վարչակազմի մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գաղափարը չի ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հավանությունը:
«Մենք հավատարիմ ենք այն դիվանագիտությանը, որն անհրաժեշտ է լիակատար հրադադարի հասնելու եւ կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար՝ վերջնական եւ տեւական կարգավորման համար։ Նախագահ Թրամփը հստակ հասկացրել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է անհապաղ անցնեն լիակատար հրադադարի, ոչինչ չի փոխվել», - եզրափակել է Պետդեպարտամենտի խոսնակը։
