Թրամփի մերձավոր շրջապատը նրան խորհուրդ է տվել առայժմ չզանգահարել Պուտինին. Ինչու
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր շրջապատը նրան խորհուրդ է տվել չզանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, քանի դեռ նա չի համաձայնել Ուկրաինայում լիակատար հրադադար հաստատել, հաղորդում է NBC-ն՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի երկու պաշտոնյաների:
Թրամփը NBC-ին տված հարցազրույցում ասել է, որ մտադիր է այս շաբաթ խոսել Պուտինի հետ:
Հեռուստաընկերության տվյալներով՝ վարչակազմի ներկայացուցիչները Հանրապետականին խորհուրդ են տվել «չզանգահարել Պուտինին, քանի դեռ նա չի համաձայնել Ուկրաինայում լիակատար հրադադար հաստատել»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ