Նիկոլ Փաշինյանն Արմեն Գրիգորյանին գործուղում է Բրյուսել
Քաղաքական
Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 15-17-ը ներառյալ կգործուղվի Բելգիայի Թագավորություն (Բրյուսել), որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԱԽ քարտուղարի հետ Բրյուսել կմեկնեն նաև նրա օգնականները՝ Սևակ Ղահրամանյանը և Կոնստանտին Ղազարյանը։
Գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվություններ պետք է ներկայացվեն վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն։
