ԱՄՆ-ում բացահայտել են՝ երբ Մասկը կհեռանա ամերիկյան կառավարությունից
ԱՄՆ
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը կարող է հեռանալ ԱՄՆ-ի կառավարությունում իր պաշտոնից՝ նախագահ Դոնալդ Թրամփի ժամանակավոր խորհրդականի պաշտոնավարման 130-օրյա ժամկետի ավարտից հետո: Այս մասին գրում է ամերիկյան Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին ։
«Իրազեկ աղբյուրների խոսքով՝ Իլոն Մասկը կհեռանա պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնից՝ նախագահ Դոնալդ Թրամփի ժամանակավոր խորհրդականի պաշտոնավարման 130-օրյա ժամկետի ավարտից հետո», - ասված է հրատարակության հաղորդագրության մեջ:
Ընդ որում, պաշտոնական ամսաթիվը դեռ որոշված չէ, և Սպիտակ տունը պետք է որոշի՝ երբ է Մասկը աշխատելու իր 130 օրը: Պարբերականը նաև հայտնել է, որ Մասկը նախկինի պես զգալի ազդեցություն է ունենալու ԱՄՆ-ի բյուջեի ծախսերը կրճատելու գործում և հեռանալուց հետո մնալու է «Թրամփի վստահված անձը»:
