Թրամփի մաքսատուրքերի պատճառով՝ iPhone-ի գինը կհասնի 2300 դոլարի
ԱՄՆ
Վերլուծաբանները նախազգուշացնում են գլոբալ առևտրի էական փոփոխությունների մասին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներմուծման լայնածավալ մաքսատուրքերի սահմանումից հետո։ Սպառողական ապրանքները, այդ թվում՝ iPhone-ը, որի արտադրությունը կենտրոնացված է Չինաստանում, ենթարկվում են հարձակման՝ 54 տոկոս մաքսատուրքի տակ ընկնելով, հայտնում է Reuters-ը։
Rosenblatt Securities-ի կանխատեսումների համաձայն՝ ԱՄՆ-ում iPhone 16 բազային մոդելի արժեքը կարող է 800 դոլարից աճել մինչև 1142 դոլար 43 տոկոսով։ iPhone 16 Pro Max 1 ՏԲ մոդելը 1600 դոլարից կարող է թանկանալ մինչև 2300 դոլար։
Rosenblatt Securities-ի վերլուծաբան Բարթոն Քրոկետը նշել է, որ ներկայիս սակագնային իրավիճակը հակասում է այն ակնկալիքներին, որ Apple-ը կպահպանի իր նախկին մոտեցումը շուկայի նկատմամբ։ Ընկերությունը, որը տարեկան վաճառում է ավելի քան 220 միլիոն iPhone, ստիպված է վերանայել իր ռազմավարությունը առանցքային շուկաներում՝ ԱՄՆ, Չինաստան և Եվրոպա։
