ԱՄՆ-ում փորձել են Թրամփին հետ պահել մաքսատուրքերից․ WSJ
ԱՄՆ
Արհմիությունների և արդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչները փորձել են հետ պահել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին այլ երկրների նկատմամբ հսկայական մաքսատուրքերից։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Լրագրողները պնդում են, որ Թրամփի ենթակաները զայրացել են այդ զանգերից, քանի որ նրանց թիվը շատ է եղել։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահի որոշ դաշնակիցներ զգուշացրել են նրան, որ եթե մաքսատուրքերը վնասեն համաշխարհային տնտեսությանը, այդ գործիքը երկար տարիներ տաբու կդառնա։
Ինքը՝ Թրամփը, ինչպես հայտնում է WSJ-ը, «տասնամյակներ շարունակ հավատում է» մաքսատուրքերի արդյունավետությանը։
