Թրամփն աշխատանքից ազատել է Ռուսաստանի դեմ հարձակումները դադարեցրած գեներալին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել է կիբեռհրամանատարության և ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության ղեկավար, գեներալ Թիմ Հոյին։ Ով ավելի վաղ ամերիկյան առաջնորդի հրամանով դադարեցրել էր հարձակողական գործողությունները կիբեռտարածությունում Ռուսաստանի դեմ: Այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը` հղում անելով իր աղբյուրներին:
«Աղբյուրների խոսքով՝ Հոն Սպիտակ տնից ծանուցում է ստացել այն մասին, որ իր ծառայություններն այլևս չեն պահանջվում՝ հավելելով, որ Ազգային անվտանգության գործակալությունում իր քաղաքացիական տեղակալ Վենդի Նոբլը նույնպես հեռացվել է պաշտոնից, թեև նրան այլ աշխատանքի են տեղափոխել Պենտագոնում», - նշվում է հրատարակության նյութում:
Ընդ որում, նման որոշման պատճառներն այս պահին չեն բացահայտվել և մնում են ենթադրությունների առարկա։
