Ռուբիոն հայտնել է՝ երբ Ռուսաստանը պատրաստ կլինի Ուկրաինայում խաղաղության
ԱՄՆ
Շուտով պարզ կդառնա՝ արդյոք Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք շուտով կիմանանք՝ շաբաթներ, ոչ ամիսներ անց՝ արդյոք Ռուսաստանը պատրաստ է խաղաղության», - նշել է նա:
Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ-ն շահագրգռված չէ «ձգձգման մարտավարությամբ», և Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը «չի մասնակցի անվերջ բանակցությունների»: Հակամարտությունը պետք է ավարտվի «երկու կողմերի համար ընդունելի» լուծմամբ, հավելել է նա։
