Թրամփը հայտարարել է՝ Մեծ Բրիտանիան «շատ գոհ է» իր ապրանքների համար սահմանված սակագներից
ԱՄՆ
Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Մեծ Բրիտանիան «շատ գոհ է» այն սակագներից, որոնք սահմանվել են երկրի նկատմամբ համաշխարհային առևտրի կտրուկ փոփոխության իր ծրագրի շրջանակներում։ Սակայն Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լամին հայտարարել է, որ ափսոսում է «պրոտեկցիոնիզմին վերադառնալու համար»: Այս մասին գրել է The Guardian-ը:
Թրամփը պնդել է, որ Քիր Սթարմերը «շատ գոհ է» ԱՄՆ-ի կողմից սահմանված սակագնային ռեժիմից:
«Կարծում եմ՝ նա շատ գոհ էր այն բանից՝ ինչպես ենք մենք վարվել նրանց հետ», - ասել է ԱՄՆ նախագահը:
