Ուկրաինայում «միաեղջյուր» է հայտնաբերվել (լուսանկարներ)
Այլ
Ուկրաինայում Բոյկովշչինա պուրակում «միաեղջյուր» է հայտնաբերվել։ Կադրերը հրապարակվել են այգու Facebook սոցիալական ցանցի պաշտոնական էջում։ Այս մասին հաղորդում է Լենտան։
«Կարպատյան միաեղջյուրի» լուսանկարը ստացվել է այգու աշխատակիցների կողմից տեղադրված տեսախցիկի միջոցով։ «Վայրի բնության այս հազվագյուտ ներկայացուցիչը, որը Շոտլանդիայի ազգային խորհրդանիշն է և զարդարում է Մեծ Բրիտանիայի զինանշանը, այժմ բնակություն է հաստատել Կարպատներում»,- նշել է մամուլի ծառայությունը։
