Էմինեմը պապիկ է դարձել
Ժամանց
Ամերիկացի ռեփեր Մարշալ Մեթերսը, ով հայտնի է Էմինեմ բեմական անվամբ, պապիկ է դարձել։ Արտիստի դուստրը՝ Հեյլի Ջեյդ Սքոթը Instagram սոցիալական ցանցում հրապարակել է իր առաջնեկի լուսանկարները։
«Ուրախ օր: Փոքրիկ Ե-ն արդեն 3 շաբաթ է՝ Երկրի վրա է», - մակագրել է Հեյլին հրապարակումը:
Հայտնի է, որ երեխան ծնվել է մարտի 14-ին, տղային անվանել են Էլիոթ Մարշալ, երկրորդ անունը՝ ի պատիվ հայտնի պապիկի։
