ԱՄՆ-ն դիտարկել է բանակի անձնակազմի մասշտաբային կրճատման հնարավորություն
ԱՄՆ
ԱՄՆ բանակը դիտարկում է անձնակազմի թվաքանակի մասշտաբային կրճատման հնարավորություն, որի ընթացքում կարող է աշխատանքից ազատվել մինչև 90 հազար մարդ: Այս մասին հայտնել է Military.com-ը՝ հղում անելով Պաշտպանության նախարարության երեք պաշտոնյաների, որոնք ծանոթ են քննարկումների ընթացքին:
Հնարավոր կրճատումները կդառնան վերջին տարիներին ամենանշանակալին, քանզի նպատակ կա բանակը սովորական զինված ուժերից վերածել ավելի ճկուն և մասնագիտացված գործիքի, որն ավելի լավ է համապատասխանում ապագա հակամարտություններին:
«Միևնույն ժամանակ, դեռ պարզ չէ, թե արդյոք նախատեսվում են որևէ կրճատումներ բանակի պահեստազորում կամ Ազգային գվարդիայում», - նշել է ռեսուրսը:
